Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:29

ՀՀ-ում համայնքների թիվը կկրճատվի 70-ից 64-ի․ Խուդաթյան

ՀՀ-ում համայնքների թիվը կկրճատվի 70-ից 64-ի․ Խուդաթյան

Հայաստանում համայնքների թիվը 8-րդ փուլի արդյունքում կկրճատվի 70-ից 64 միավորման, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ուղիղ հեռարձակումն ԱԺ-ից՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է համայնքների միավորման գործընթացը շարունակել Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել Ստեփանավան միավորված համայնքը, որում կընդգրկվեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրով։

Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել Գորիս միավորված համայնքը՝ ներկայիս Գորիս, Տեղ և Տաթև համայնքներով։ Նոր համայնքի կազմում կընդգրկվի 28 բնակավայր։ Վայոց ձորում նախատեսվում է ձևավորել Եղեգնաձոր միավորված համայնքը, որում կներառվեն Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով։

Նախագծով հստակեցվում է նաև միավորվող համայնքներում ավագանու ընտրությունների նշանակման և Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) լիազորությունների անցման կարգը։ Ըստ այդ կարգավորման՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո 5-րդ օրը գործող ՏԻՄ-երի լիազորությունները կդադարեն, և նույն օրը նոր ավագանին կստանձնի իր լիազորությունները։

Խուդաթյանի խոսքով՝ այս գործընթացը «զուտ մեխանիկական միավորում չէ», այլ մասնագիտական և ֆինանսական ներուժի միավորում՝ ավելի մեծ համայնքային միավորներում ավելի մեծ խնդիրներ լուծելու համար։ Նախարարը նաև հայտնել է, որ կառավարությունը չի նախատեսում այս փուլով ավարտել համայնքների միավորման գործընթացը։

Խուդաթյանը նշել է, որ վարչատարածքային բարեփոխումների նախորդ 7 փուլի արդյունքում Հայաստանում համայնքների թիվը դարձել է 70, որոնցից 63-ը միավորված համայնքներ են։ Չեն միավորվել Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք։ Նրա խոսքով՝ համայնքների միավորման 8-րդ փուլի արդյունքում համայնքների թիվը կդառնա 64, իսկ միավորված համայնքները կլինեն 57-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+