Երկու երեխայի՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավդալյանը չհստակեցրեց, թե ինչ հատկանիշներով է հարուցվել քրվարույթը։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Լոռու մարզի Փամբակ գետի տարածքում անհետացած 7 և 13 տարեկան քույրերի որոնողական աշխատանքները շարունակելու մասին: Նրանց անհետացման մասին տեղեկությունը տարածվել էր հունիսի 14-ին, որոնողական աշխատանքներն սկսվել էին նույն օրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






