Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը խնդրահարույց է․ «Ականատես»

Վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը խնդրահարույց է․ «Ականատես»

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչված երեք ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ապահովման տեսանկյունից, հայտարարել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

Նշվում է, որ վերաքվեարկության չնշանակումը փաստացի խաթարում է խորհրդարանական մանդատների բաշխումը, ձևավորվող Ազգային ժողովի կազմը և ներկայացուցչականությունը։

Անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների և միջազգային ստանդարտների վկայակոչմանը՝ առաքելությունն ընդգծել է, որ ընտրական վարչարարության հիմքում չեն կարող դրվել միջազգային փաստաթղթերի հատվածական մեկնաբանությունները՝ անտեսելով դրանց հիմնարար սկզբունքները։

«Ականատեսը» նաև խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ երեք տեղամասում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը:

«Թեև ԿԸՀ-ի կողմից կատարված այն պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ հանրապետական նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության» և, հետևաբար, վերաքվեարկություն չպետք է անցկացվի, բխել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, այնուամենայնիվ, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը 3 տեղամասում դատարանի որոշումը շրջանցելով վերաքվեարկություն չնշանակելը բացատրել էր «տակտիկական քվեարկության» ռիսկով։ Երեք տեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանից դուրս էր մնացել։

Ընդդիմությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները որակել է որպես կանխամտածված և մատնանշել հանձնաժողովի նախագահի քաղաքական անցյալը, որը նախկինում հանդիսացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին։ ԿԸՀ-ի վերջնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝  9,9231% (144 983 ձայն)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4%-ի շեմը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+