Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:18

Ընտրություններից առաջ մի քանի հազար քաղաքացու ելքը ՀՀ-ից արգելվել է․ Մանուկյան

Ընտրություններից առաջ մի քանի հազար քաղաքացու ելքը ՀՀ-ից արգելվել է․ Մանուկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ընտրություններին նախորդող օրերին մի քանի հազար քաղաքացիների Ռազմական ոստիկանության հաշվառումների հիմքով թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։

Պատգամավորն այս պրակտիկան անվանել է օրենքի կոպտագույն խախտում, որը լի է ծանր քրեական հետևանքներով։ Նա հավելել է, որ «Նիկոլը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ․) բոլորին փորձում է իր հանցագործություններին մեղսակից դարձնել»։

Բացի այդ, մեկնաբանելով մամուլի այն տեղեկությունները, թե իրավապահները սահմանափակել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրից մեկնելու իրավունքը, ինչպես նաև օդանավակայանի անձնագրային հսկողության կետից կադրերի հրապարակումը, պատգամավորը հայտնել է, որ պատգամավորական հարցում է ուղղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։

Մանուկյանը պահանջել է պարզել, թե ինչպե՞ս է հատուկ վերահսկվող տարածքից, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։

Պատգամավորն ընդգծել է, որ իր հարցադրումները թերևս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է «Նիկոլի իշխանությանը և կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն»։

Նա հավելել է, որ նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում է Ազգային անվտանգության ծառայությանը, և բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել է այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում են իշխանական քարոզչամեքենայի ձեռքում։

Մանուկյանի դիմումներն ԱԱԾ տնօրենին․

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները սահմանափակում են հանրապետություն ժամանող քաղաքացիների ելքը երկրից՝ նրանց վարժական հավաքների մասին ծանուցագրեր հանձնելուց հետո։ Նա պնդում էր, որ նման սահմանափակումները կիրառվում են մինչև որևէ քրեական վարույթի հարուցումը և հակասում են օրենսդրությանը։

Մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները՝ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ռուսաստանից ժամանած մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկում են պարտադիր 25-օրյա վարժական հավաքների։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության աշխատակիցները միայն օժանդակում են զինկոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին հաշվառելու և պահեստազորայինների պատրաստության միջոցառումներում ներգրավելու գործում։

Կարդացեք նաև՝

Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելվել է. նրա գրասենյակը որոշումն ապօրինի է անվանել

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+