Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:16

ԲՀԿ-ն ԿԸՀ-ին մեղադրել է «թվաբանական աճպարարությունների» մեջ և ջրաներկ նվիրել

ԲՀԿ-ն ԿԸՀ-ին մեղադրել է «թվաբանական աճպարարությունների» մեջ և ջրաներկ նվիրել

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն ակցիա են իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ ԿԸՀ-ին մեղադրելով ընդդիմադիր ուժերի քվեների հետ կապված «թվաբանական աճպարարություններ իրականացնելու» մեջ և պահանջել են վերաքվեարկություն անցկացնել այն երեք տեղամասում, որոնց արդյունքներն անվավեր էին ճանաչվել։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն իրականացնում էր Armenia Today-ի յութուբյան ալիքը։

Ակցիայի ընթացքում ընդդիմադիրները ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին են փոխանցել ջրաներկ, վրձիններ և թուղթ։

«Քիչ անց մեր գործընկերները Հովակիմյանի համար նախատեսված մի փոքրիկ նվեր կփոխանցեն, որպեսզի, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը բուռն և անհաղթահարելի ցանկություն ունենա նկարչությամբ զբաղվելու, կարողանա այդ պարագաներով նկարչությունն իրականացնել, այլ ոչ թե թվաբանական աճպարարություններ իրականացնի քաղաքական տարբեր ընդդիմադիր ուժերի քվեների հետ»,- հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Մեկնաբանելով վերաքվեարկության իրավական հիմքերը՝ ակցիայի մասնակիցները հղում են արել Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածին։ Ըստ այդ հոդվածի՝ եթե առանձին տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչվելն ընդհանուր պատկերի վրա ազդեցություն ունի, ապա ԿԸՀ-ն պարտավոր է պահանջել կրկնակի քվեարկություն։

Կուսակցության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ ԿԸՀ անդամներին են փոխանցել բացահայտված անճշտությունների հետ կապված հիմնավորումներն ու նյութերը։ Նրանց խոսքով՝ ընդամենը 100 տեղամասի տվյալների ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ արձանագրություններով ամրագրված մասնակիցների քանակի և ԿԸՀ կայքում հրապարակված մասնակիցների քանակի միջև կա էական տարբերություն. թվերը տարբերվում են շուրջ 270-ով։

ԲՀԿ ներկայացուցիչ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ այս փուլում կուսակցությունը պահանջում է վերաքվեարկություն, սակայն չի բացառում ամբողջ արդյունքները բողոքարկելու և դատական մարմիններում վիճարկելու հնարավորությունը։

«Եթե այս «բեսպրեդելը» շարունակվի, աստիճանաբար այս հավաքը ձնագնդիի պես մեծանալու է, և իշխանությունը կզգա հասարակության ցասումը»,- հայտարարել է նա։

Սուրենյանցի խոսքով՝ ընտրության իրավունքի պաշտպանության հարցում ընդդիմադիր ուժերը պետք է կոնսոլիդացված լինեն։ Նա նաև պաշտոնապես բացառել է որևէ կոմպրոմիս և համագործակցություն «Քաղաքացիական պայմանագրի» և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Փաշինյանի հետ մենք մի խոսակցություն կարող ենք ունենալ երբևէ, դա նրա հեռացման պայմաններն են»,- հայտարարել է նա։

Սուրենյանցն ընդգծել է, որ կուսակցությունը չի վիճարկում արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի իրավունքը՝ ընդունելով, որ ԿԸՀ-ն իր իրավունքն է իրացրել, սակայն օրենքի խախտում է համարում վերաքվեարկություն չնշանակելը։

Նրա կարծիքով՝ իշխանությունները փորձում են ԲՀԿ-ին ֆիլտրել և չթողնել խորհրդարան, քանի որ կուսակցության մուտքը կոնֆիգուրացիան փոխում է և զրկում է «Քաղաքացիական պայմանագրին» միայն իրենց խմբակցությունով 3/5 ապահովելու հնարավորությունից։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+