«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ Ազգային ժողով ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու համար, Armenia Today-ին հայտնել է կուսակցության պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։
Նա տեղեկացրել է, որ դիմումն արդեն մուտքագրել են ԿԸՀ։ Հանձնաժողովն այն կքննարկի հունիսի 14-ին՝ վերահաշվարկներից հետո ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման օրը։ Նշենք, որ սա արդեն երկրորդ դիմումն է նույն պահանջով․ այսօր ավելի վաղ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
«Միասնության թևեր» կուսակցությունը, որը գլխավորում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, չէր հաղթարահեր ընտրությունների անցողիկ շեմը։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






