Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:59

Թող գնա երկրորդ փուլ, եթե վստահ է, որ հաղթել է․ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

Թող գնա երկրորդ փուլ, եթե վստահ է, որ հաղթել է․ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանին լեգիտիմ իշխանություն է պետք, ինչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ապահովել իր ուժի ձայներով։ Կարապետյանը նաև հայտարարել է ընտրությունների 2-րդ փուլի անհրաժեշտության մասին։ Նրա ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նա ընտրությունները տապալված է անվանել՝ հայտարարելով, որ եթե Փաշինյանը կառավարություն ձևավորի, այն լեգիտիմ չի լինելու և «փորձանքներ է բերելու»։

«Փաշինյանը թոզ փչեց։ Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, կեղծված։ Տեռորի պայմաններում ընտրություններ չեն անցկացնում»,- նշել է Կարապետյանը՝ շեշտելով իր 780 թիմակիցների ձերբակալությունների մասին։

Armenia Today-ի հարցին՝ սպասո՞ւմ է արդյոք կեղծիքների արձանագրման նաև վերահաշվարկի ընթացքում, Կարապետյանը հիշեցրել է այսօր ԿԸՀ ներկայացված դիմումի մասին ու հավելել, որ պատրաստվում են դիմել նաև Սահմանադրական դատարան։

«Մեր առաջին պահանջն է չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ։ Եթե ինքը (Փաշինյանը-խմբ․) վստահ է, որ հաղթել է, երկրորդ փուլով կորոշենք՝ հաղթե՞լ է, թե՞ ոչ»,- հավելել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ փուլում «ձայներ փոշիացնողներ չեն լինի», և այդ դեպքում հնարավոր կլինի պարզել ընտրությունների իրական հաղթողին։

«Ինքը (Փաշինյանը-խմբ․) նույնիսկ հիմա ճիշտ ձևով ընտրվելու հանարավորություն չունեցավ։ Եթե վստահ է իր վրա՝ կգնանք երկրորդ փուլ»,- ընդգծել է նա։

Կարապետյանը հստակեցրել է, որ այս փուլում առաջնայինը ոչ թե խորհրդարան գնալ, չգնալու, այլ Փաշինյանին հեռացնելու հարցն է` օրինական ճանապարհներով։

«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն՝ կհեռացնենք այդ ճանապարհով»,- շեշտել է Կարապետյանը։

Armenia Today-ի դիտարկմանը, թե ո՞ւմ է տեսնում որպես փողոցային պայքարի առաջնորդ, Կարապետյանը նշել է, որ մեկ առաջնորդ չի լինի։

«Քանի որ բոլորն էլ տուժել են Փաշինյանի նախընտրական պայքարի քաղաքականությունից, բոլորն էլ պետք է մասնակցեն»,- ասել է նա։

Կարապետյանը վստահություն է հայտնել, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներից ոչ ոք չի միանա «Քաղաքացիական պայմանագրին», ինչպես նախկինում տեղի էր ունեցել որոշ քաղաքական այլ ուժերի դեպքում։

Կարապետյանը հայտարարել է նաև, որ ընտրություններում, իր գնահատմամբ, հաղթել են արտաքին ուժերը։

«Մենք չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել։ Հաղթել են ամերիկացիները, ադրբեջանցիները, թուրքերը, եվրոպացիները, ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը»,- ասել է նա։

Ավելի ուշ նա նշել է, որ նույնիսկ Փաշինյանի թիմակիցներն իրեն լուրջ չեն վերաբերվում։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+