Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:20

ԱՍՆ-ն ներկայացրել է աշխատող ծնողների կողմից «ծնողական ժամին» դիմելու կարգը

ԱՍՆ-ն ներկայացրել է աշխատող ծնողների կողմից «ծնողական ժամին» դիմելու կարգը

ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մանրամասնել է «ծնողական ժամ» ներդնելու կարգը, որով սահմանվում են մինչև 12 տարեկան երեխաներ և հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողներին աշխատավայրից բացակայելու հնարավորությունը։

Նշենք, որ կառավարության կողմից ընդունված «ծնողական ժամի» կիրառման կարգի համաձայն՝ մինչև 12 տարեկան երկու երեխա ունեցող ծնողներին հնարավորություն կտրվի աշխատանքային օրվա ընթացքում բացակայել կես ժամ։ 3 և ավելի երեխաների, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ծնողների դեպքում բացակայության ժամանակը կկազմի մինչև 1 ժամ։

Այս իրավունքից, ըստ նախարարության ներկայացուցչի, հավասարապես կարող են օգտվել երկու ծնողն էլ՝ ստանալով օրինական վճարվող բացակայության հնարավորություն։

Օրենքի կարգավորմամբ՝ բացակայությունն իրականացվելու է ծնողի դիմումի հիման վրա, որտեղ նշվելու է նախընտրելի ժամն ու տևողությունը, բացակայության համար հատուկ պատճառաբանություն չի պահանջվի։

Որոշվել է, որ այս ժամերը կվարձատրվեն հիմնական աշխատավարձով, որպեսզի գործատուն չունենա լրացուցիչ վարչարարական բեռ՝ կապված միջին աշխատավարձի բարդ հաշվարկների հետ։

«Այս մոտեցումը կտարածվի նաև Օրենսգրքի 258-րդ հոդվածի վրա (որը վերաբերում է մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին), որպեսզի գործատուի համար գործեն միասնական և հստակ հաշվարկման մեխանիզմներ»,- նշել է փոխնախարարը։

Հանրային ծառայողներին վերաբերող մասն, ըստ Քոչարյանի, կարգավորվում է կառավարության համապատասխան որոշմամբ, ուստի անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կիրականացվեն հենց այդ մակարդակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+