Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:11

ԲՀԿ-ն արձանագրել է քվեաթերթիկների թվաքանակի սխալ գրանցման դեպքեր

ԲՀԿ-ն արձանագրել է քվեաթերթիկների թվաքանակի սխալ գրանցման դեպքեր

Մի շարք ընտրատեղամասերում սկսված վերահաշվարկի գործընթացից հետո ստացված տեղեկատվության համադրմամբ ԲՀԿ-ն արձանագրել է քվեաթերթիկների թվաքանակի սխալ հաշվարկի դեպքեր, հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։

Ըստ ԿԸՀ նախնական հաշվարկի՝ ԲՀԿ-ն ստացել է 3,9% ձայն և չի հատել կուսակցությունների համար 4%-ի շեմը։

Մասնավորապես՝ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն, 12/20 ընտրատեղամասում արձանագրվել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն, 27/26 ընտրատեղամասում ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն, իսկ 38/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, գրանցվել է 4 ձայն։

Տոնոյանի խոսքով՝ փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Նա նշել է, որ շարունակում են տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգան համապատասխան թարմացումներով:

ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 7-ին։ Գործընթացին հետևել են 13 տեղական և 8 միջազգային առաքելություններ, ինչպես նաև դիվանագիտական ​​առաքելությունների և օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+