Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է ընտրողների ավելի քան 14%-ը։
«Ընտրական իրավունք 2 մլն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը»,- հավելել են հանձնաժողովից։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կարդացեք նաև՝
Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



