Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:11

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական իրավիճակին և արտաքին մարտահրավերներին։ Ըստ տնտեսագետի՝ իշխանությունների հայտարարած դիվերսիֆիկացման ֆոնին դեպի ԵԱՏՄ արտահանման մասնաբաժինն աճել է՝ հասնելով 38%-ի, ինչը վկայում է մեկ շուկայից կախվածության մեծացման մասին։

Նա խոսել է նաև գազի գնի հնարավոր թանկացման, ծայրահեղ աղքատության հաղթահարման, բյուջեի արդյունավետության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի մասին, ապա կոչ է արել քաղաքացիներին անպայման գնալ ընտրությունների։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի (ջերմուկ, ծաղիկներ) ներմուծման արգելքները և գազի սակագնի հնարավոր վերանայումը դիտարկվում են որպես լուրջ սպառնալիք, որոնք կբերեն շղթայական թանկացումների և կյանքի որակի անկման։

«Եթե Հայաստանում գազի գինը վերանայվի, դա ազդելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա. գնաճը լինելու է շատ ցավոտ»,- նշել է տնտեսագետը։

Ղարաջյանը փաստում է, որ 2020 թվականի համեմատ, 2025 թվականի տվյալներով, Հայաստանի արտահանման մասնաբաժինը դեպի ԵԱՏՄ շուկա 28%-ից աճել է մինչև 38%, ինչը հերքում է իշխանությունների՝ տնտեսության բալանսավորման մասին թեզերը։

«Ի՞նչ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին է խոսքը։ Մեր տնտեսական կախումը մեկ պետությունից ազդում է ձևավորվող բյուջեի, թոշակների, պետական սեկտորի աշխատավարձերի, ճանապարհաշինության, արտաքին պարտքի սպասարկման վրա»,- պարզաբանել է նա։

Մասնագետը պատմել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն առաջարկում է ստեղծել հատուկ պետական հիմնադրամ, որը բյուջեի և սփյուռքի միջոցների հաշվին երկրում հաշվառված շուրջ 18 000 ծայրահեղ աղքատ անձանց կտրամադրի հավելյալ 30 000-ական դրամ նպաստ։

«Բարեհաջող ավարտելուց հետո այդ հիմնադրամը կանցնի արդեն աղքատության վերացմանը, ոչ թե միայն ծայրահեղ աղքատությանը։ Եթե 18 000-ը բազմապատկում ենք 30 000 դրամով, ապա շատ մեծ բյուջեի մասին չէ խոսքը ու շատ արագ, հեշտ լուծվող հարց է»,- հավաստիացրել է նա։

Տնտեսագետը շեշտել է ընտրություններին բարձր մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ պասիվությունը հնարավորություն է տալիս փոքրամասնությանը որոշել ամբողջ հասարակության ապագան՝ հաջորդ 5 տարիների համար։

«Պատասխանատու են բոլորը, ովքեր չեն գնում ընտրության, իսկ ովքեր գնում են՝ ավելի քիչ պատասխանատու են, որովհետև հավատքով, գաղափարով գնացել է, իր ընտրությունը կատարել է, այդ դիմացի կողմը չի կատարել իր խոստումները։ Իսկ այն ընտրազանգվածը, որը չի գնում, իմ սուբյեկտիվ կարծիքով, ավելի պատասխանատու են»,- պարզաբանել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+