Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:15

Արարատում ավտովթարի հետևանքով 1,5 տարեկան երեխա է մահացել, 4 մարդ վիրավորվել է

Արարատում ավտովթարի հետևանքով 1,5 տարեկան երեխա է մահացել, 4 մարդ վիրավորվել է

Արարատի մարզի Շաղափ համայնքի հարակից տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1 անձ է մահացել, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ, տեղեկանում ենք ՆԳՆ տարածած հաղորդագրությունից։

Քննչական կոմիտեն Armenia Today-ին հայտնել է, որ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կանոնների կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշորեն հանգեցրել է մարդու մահվան։ Նշանակվել են համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է նախնական քննություն։

Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել վթարի մասին։ Մայիսի 24-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, Վեդի համայնքի Ուրցաձոր-Շաղապ ավտոճանապարհին բախվել են GAZ 3110 և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով 4 տուժած տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն։ ԲԿ-ում ավելի ուշ իրավապահներին հայտնել են տուժածներից մեկի մահվան մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+