Ռուս կոմպոզիտոր, հեղինակ-կատարող և պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևն ազդարարել է հայ երգիչ Արման Հովհաննիսյանի հետ դուետով թողարկված «Արմենիա» երգի պրեմիերայի մասին:
Ստեղծագործության պրեմիերան նախատեսված է մայիսի 28-ին:
Ինչպես հաղորդվում է Ֆադեևի Instagram-ում, երգը կդառնա 15 հանրապետություններին նվիրված նոր երաժշտական շարքի երկրորդ աշխատանքը։ Ըստ նրա՝ այդ հանրապետությունների հետ են կապված իր կյանքը, հիշողությունը և մանկությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







