Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:11

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կորոշեն ՀՀ քաղաքացիները. Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կորոշեն ՀՀ քաղաքացիները. Մհեր Գրիգորյան

Հայաստանի ապագա ընտրությունը Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև պետք է կատարեն երկրի քաղաքացիները, երբ դրա անհրաժեշտությունը հասունանա, ՏԱՍՍ-ին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա ընդգծել է , որ Երևանը գիտակցում է երկու կառույցին միաժամանակ անդամակցելու անհնարինությունը։

«Ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի կայացնել համապատասխան որոշում։ Ընդ որում՝ այդ հարցի շուրջ որոշումն անպայմանորեն կկայացնեն ՀՀ քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- նշել է փոխվարչապետը։

Գրիգորյանը շեշտել է, որ ներկայումս Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, կառուցողականորեն համագործակցում է կառույցի շրջանակներում և լիարժեք մասնակցում բոլոր որոշումների կայացման գործընթացներին։

ՀՀ ազգային ժողովը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել էր ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ ԵՄ-ին միանալու վերջնական հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ռուսական կողմը, ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, շեշտել էր, որ ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի մասնակցության հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+