Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:17

ՀՀ-ի հետ «փափուկ ամուսնալուծության» տարբերակ կա՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում. Պուտին

ՀՀ-ի հետ «փափուկ ամուսնալուծության» տարբերակ կա՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում. Պուտին

Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի պլանները «հատուկ քննարկում» են պահանջում, մինչդեռ Երևանը շարունակում է «զգալի առավելություններ» ստանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային և այլ տուրքերին, ինչպես նաև միգրացիոն ոլորտին»,- մանրամասնել է ՌԴ ղեկավարը՝ խոսելով ԵԱՏՄ շրջանակներում առկա արտոնությունների մասին։

Պուտինի կարծիքով՝ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։ Նախագահը չի բացառել, որ Եվրամիությանն անդամակցելու հանրապետության ծրագրերը կարող են քննարկման առարկա դառնալ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովի ժամանակ։

«Պարզապես պետք է ժամանակին ասել, որ մենք անելու ենք այսպես և այսպես։ Այստեղ արտասովոր ոչինչ չկա։ Պետք է ամեն ինչ հաշվարկել։ Ե՛վ հայկական կողմը պետք է հաշվարկի, և՛ մենք պետք է հաշվարկենք»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հայ ժողովրդի ցանկացած ընտրության, որը ձեռնտու է հայ ժողովրդին և հավելել, որ այդ հարցը բազմիցս քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այստեղ առանձնահատուկ ոչինչ չենք տեսնում։ Իրականում, և նա (Փաշինյանը-խմբ) կհաստատի, ես նրան արդեն մի քանի անգամ ասել եմ, և հիմա էլ հրապարակավ կարող եմ կրկնել՝ մենք կաջակցենք այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ երկու երկրներին կապող դարավոր կապերը մնում են առանցքային գործոն, և Ռուսաստանը մտադիր չէ հանդես գալ Հայաստանի բնակիչների շահերից բխող որոշումների դեմ՝ տնտեսական պարտավորությունների փոխադարձ հաշվառման պայմանով։

«Մենք հայ ժողովրդի հետ դարավոր հատուկ հարաբերություններ ունենք, և եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի։ Բայց, իհարկե, մենք պետք է նկատի ունենանք որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ համար, և՛ մեր գործընկերների»,- եզրափակել է նա։

Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը քննարկել էին տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման հարցը։ Պուտինը հայտարարել էր՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի:

Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ ՀՀ-ն շատ մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները։ Ըստ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի՝ Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը Եվրամիությանն անդամակցելու դեպքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+