Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:01

«Աշխատելու ենք 24/7 ռեժիմով»․ Սամվել Կարապետյանը հանդիպել է թիմակիցների հետ

«Աշխատելու ենք 24/7 ռեժիմով»․ Սամվել Կարապետյանը հանդիպել է թիմակիցների հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ քննարկել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Տնային կալանքի պայմանների փոփոխությունից հետո անցկացված առաջին խորհրդակցության ժամանակ Կարապետյանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ անդադար աշխատանքով հասնելու երկրում փոփոխությունների իրականացմանը։

Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանի սրընթաց զարգացումը հնարավոր է 24/7 աշխատանքային ռեժիմի դեպքում։ Սակայն, ըստ նրա, այդ առաջընթացն ապահովելու համար նախ անհրաժեշտ է հստակ գույքագրել այն ժառանգությունը, որը կթողնեն գործող իշխանությունները հեռանալուց հետո։

«Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, ՀՀ ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ՝ Ադրբեջանի կողմից, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացրած Եռաբլուր, հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրած վստահություն, Հայաստանը՝ աշխարհաքաղաքական բախման կենտրոն»,- թվարկել է նա։

Կարապետյանը մատնանշել է երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ հիշեցնելով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առ այսօր գտնվում է Բաքվի բանտերում։

Նա անդրադարձել է սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ընդգծելով աղքատության բարձր ցուցանիշն (21%) ու պետական պարտքի կտրուկ աճը, որն արդեն մոտենում է 15 միլիարդի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հավելել է, որ իրավապահների գործողությունների հետևանքով ներքին ներդրողների շրջանում անտարբերություն է տիրում, իսկ սփյուռքի ներուժը փաստացի չեզոքացված է։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է տնտեսական բարեփոխումներին՝ նշելով, որ իրենց թիմը պատրաստվում է փոքր ձեռնարկատիրության համար չեղարկել շրջանառության հարկը։ Նրա պնդմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունը թույլ կտա առաջիկա հինգ տարում ստեղծել 50 000 նոր աշխատատեղ։

Ծրագրի մյուս առանցքային դրույթը վերաբերում է միջին և մեծ բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որի նպատակը Հայաստանի տարածաշրջանային մրցակցային առավելությունների մեծացումն է։

«Օրինակ միջին բիզնեսի համար կստեղծվի ՀՀ-ում տեղայնացնելու, հայկական արտադրանքը զարգացնելու ծրագրեր, որ մեր երկիրը ներմուծմամբ չզբաղվի, այլ տեղում արտադրի։ Հայաստանը վերաարդյունաբերականացնելու համար մեզ պետք են մեծ օտարերկրյա ներդրումներ, որն ապահովելու ենք շատ կարճ ժամանակում»,- հավաստիացրել է Կարապետյանը։

Հունվարին Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։

«Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:

Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+