• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 20:22
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Վճարվող հարկերը վերադարձնել համայնքներին ու զարգացնել. «Մեր ձևով» շարժման առաջարկը Սյունիքին

Հասարակություն, Քաղաքականություն,
11 Դեկտեմբեր 2025 19:33
ShareShareShare
telegram

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Սյունիքի մարզի 5 շրջանի` Սիսիանի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Գորիսի զարգացման՝ շարժման առաջարկած տեսլականը։

Նա նաև նշել է TRIPP ( Trump's Route for International Peace and Prosperity) նախագծի զարգացման հնարավորությունները և խոսել Հյուսիս-հարավ երթուղու երկայնքով տարածաշրջանում տարանցիկ հանգույց ձևավորելու շարժման առաջարկի մասին՝ Հայաստանի համար միջազգային անվտանգության երաշխիքներով։

Անասնապահության զարգացում և կաթի գնի սուբսիդավորում Սիսիանում

Ընդգծելով, որ Սիսիանը կարևոր գյուղատնտեսական շրջան է, որի հիմնական ուղղվածությունն անասնապահությունն է, Կարապետյանը մատնանշել է շարժման առաջարկը՝ սուբսիդավորել կաթի գինը և կազմակերպել դրա վերամշակումը։

Նա ավելացրել է, որ այդ քայլերը՝ անասնապահության զարգացումը և գյուղացիների լավ վճարվող աշխատանքը, կապահովեն շրջանի բարեկեցությունը։ Ըստ Կարապետյանի՝ կաթի վերամշակումը լինելու է Սիսիան քաղաքի և շրջանի զարգացման հիմնական ուղղությունը։

Հարկերի մի մասի հետվերադարձ Քաջարանում և Կապանում

Կարապետյանը նշել է, որ Քաջարանը և Կապանը Հայաստանի ամենաբարեկեցիկ շրջաններից են՝ հաշվի առնելով, որ այնտեղ են գտնվում Հայաստանի ամենամեծ հանքերը: Այս երկու համայնքի համար շարժումն առաջարկում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ։

«Քաջարանի և Կապանի համար առաջարկում ենք, ու Հայաստանի բոլոր շրջանների համար էլ դա տեղայնացնելու ենք, որ հարկերի մի մասը, որոնք վճարվում են այդ շրջանից, մնան այդ շրջանում»,- նշել է շարժման համակարգողը։

Կարապետյանը շեշտել է, որ այս շրջանները ներկայումս միլիարդավոր դրամի հարկեր են վճարում պետական ​​բյուջե, սակայն համայնքները գրեթե ոչ մի եկամուտ չեն ստանում դրանից։ Այս համայնքների համար շարժումը նախատեսում է հարկերի մի մասն օգտագործել ավելի բարեկեցիկ միջավայր ապահովելու համար։

Դա, ըստ նրա, կբերի տարածքային համաչափ զարգացումից բացի, ակտիվ զարգացման, բարեկեցիկ միջավայրի ձևավորման, և ՏԻՄ-ը կունենա մեծ ֆինանսական միջոցներ բարեկարգելու քաղաքները։ Բացի ենթակառուցվածքներից, Կարապետյանի խոսքով, տարածաշրջանային բյուջեի համալրումը տեղական իշխանություններին հնարավորություն կտա մշակել միջոցառումներ՝ բիզնեսին աջակցելու համար։

«Հարկերի մի մասը պետք է վերադարձվի համայնքներին, դա նաև կմոտիվացնի տեղի քաղաքապետերին, համայնքապետերին, որպեսզի նրանք ավելի շատ ջանք թափեն բիզնեսների հիմնման, կայացման ուղղությամբ»,- ասել է նա։

Իրանի հետ առևտրի աշխուժացում Մեղրիի համար

Կարապետյանի խոսքով՝ Մեղրին կաշխատի Իրանի հետ առևտրի, հումքի փոխանակման, վերամշակման ուղղությամբ։ Ըստ նրա՝ Մեղրին շատ մեծ պոտենցիալ ունի, քանի որ գտնվում է գյուղատնտեսական յուրահատուկ շրջանում և կարող է արտադրել մրգեր և այլ տեսակի գյուղատնտեսական ապրանքներ։ Շարժումն ավելի վաղ մանրամասն խոսել էր Մեղրիի զարգացման ծրագրերի մասին։

Գորիսը՝ հայկական ռազմական մտքի կենտրոն

Կարապետյանը նկատել է, որ Գորիսի ունիկալությունը կայանում է նրանում, որ մարդիկ հետաքրքրված են ռազմական թեմատիկայով, երկրի պաշտպանողական բարձրացման մասին քննարկումներով։ Շարժումն առաջարկում է քաղաքը դարձնել ՀՀ ռազմական կրթության, Պաշտպանության նախարարության գիտակրթական կենտրոն։

«Գորիսն ամենահայրենասեր շրջաններից է և միշտ հանդիսացել է հայկական բոլոր հակամարտությունների առաջնագծում։ Մեր առաջարկն է, որ Գորիսը դառնա հայկական ռազմական կրթության կենտրոնը․ նոր տեխնոլոգիաների, դրոնների կառավարման, ռազմական ամբողջ ուսումնական հաստատությունների կենտրոնը»,- ասել է նա։

Դրանով, ըստ Կարապետյանի, հնարավոր կլինի բնակիչների ռազմական ոգին օգտագործել, ուղղորդել ի բարօրություն Հայաստանի պաշտպանունակության։

Միջազգային անվտանգության երաշխիքներ խաղաղության պայմանագրի և Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի համար

Կարապետյանը նշել է, որ Սյունիքով անցնող ճանապարհը տրամադրելով՝ Հայաստանի իշխանություններն ստացան միայն խաղաղության խոստում։ Խոսելով Սյունիքով անցնելիք ճանապարհի՝ TRIPP-ի մասին, Կարապետյանը շեշտել է, որ խաղաղության հասնելու համար ամենօրյա աշխատանք է պետք տանել։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մասնակցությունը TRIPP նախագծում ողջունելի է, սակայն նախագծի վերաբերյալ համաձայնագրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշված է որպես համաձայնագրի վկա։ Ըստ Կարապետյանի՝ անհրաժեշտ է երաշխավոր, որն ավելի մեծ նշանակություն կտա մեր տարածաշրջանին և երաշխիքներ կտրամադրի։

«Ի տարբերություն մեր կառավարության, որն առանց երաշխավորի է մտել խաղաղության պայմանագրի գործընթացի մեջ, մենք տեսնում ենք, որ երկու, երեք երաշխավոր է պետք, որպեսզի ունենանք երաշխավորված խաղաղություն, քանի որ թուղթը, որի վրա թուրքերի հետ ստորագրվել է պայմանագիր, հետագայում զրո արժեք է ունենալու թուրքերի համար, երբ նրանք տեսնեն, որ չկա երաշխավոր, ով կմասնակցի պաշտպանությանը և կստիպի իրենց հարգել իրենց իսկ ստորագրությունը»,- ասել է նա։

Կարապետյանը շեշտել է, որ պետք է հասնել նրան, որ լինի կոնկրետ երաշխավոր, որն ավելի նշանակալի կարևորություն է տալու այս տարածաշրջանին։

Շարժման համակարգողը նաև ընդգծել է Սյունիքը որպես Հյուսիս-հարավ երթուղու ամենակարևոր հայկական տարանցիկ ուղու օգտագործման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ պետք է «թուրքական Արևմուտք-արևելք օրակարգին հակադրել Հյուսիս-հարավը»։

Ըստ Կարապետյանի՝ եթե Հյուսիս-հարավ երթուղին պետք է դառնա տրանսպորտային խոշոր զարկերակ, ապա անհրաժեշտ է դրա համար ներգրավել նաև երաշխավորներ, որպեսզի նրանք կարողանան ապահովել Սյունիքի և ամբողջ Հայաստանի անվտանգությունը։

«Մենք նաև դրա վրա ենք երաշխավոր ուզելու, որպեսզի երաշխավորներ լինեն, որոնք կապահովեն Սյունիքի և ամբողջ Հայաստանի անվտանգությունը։ Դրանով կունենանք չեզոք, անվտանգ երկրի ստատուս, ում անվտանգությունը երաշխավորվում է Արևելք-արևմուտք ճանապարհների ուղղությամբ: Եվ Հայաստանն իր լոգիստիկ թուլությունը, որ մինչև հիմա համարվում էր թուլություն, կդարձնի առավելություն»,- հավելել է նա։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք:

telegram
Tags: ՀայաստանՄեր ձևովՆարեկ ԿարապետյանՍյունիքՍյունիքի զարգացման ծրագրեր

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Load More
Xosum
  • Լուրեր
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине
Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37

Հայաստանի հավաքականը Տալինում՝ հուլիսի 20-26-ը կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հրաձգության ֆեդերացիան։ Մրցաշարին կմասնակցեն 17 երկրի շուրջ...

Read moreDetails
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
ժամանց

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30

Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 20-ից 27-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ ԽոյՇաբաթը սկսվում է փոփոխությունների անհրաժեշտության զգացումով։ Հատկապես շաբաթվա սկզբին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ