Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:10

Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպել

Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում՝ 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Նա առաջարկն արել է վերջին օրերին, իր խոսքով, պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ «կեղծ լուրերի» ֆոնին, ուր շահարկել են նաև իր անունը։

Նա առաջարկել է քննարկմանը ներգրավել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց։ Գասպարյանն անհրաժեշտ է համարել նաև պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական, հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատների ներկայությունը։

«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,- հայտարարել է նա։

Ապրիլի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում գեներալներին վախկոտ էր անվանել՝ նշելով, որ 44-օրյա պատերազմում նրանցից մի քանիսը խուճապ են տարածել 44-օրյա պատերազմում։

Ապրիլի 17-ին, արձագանքելով Փաշինյանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել էր, որ Գլխավոր շտաբն է այդ ժամանակ որոշումներ ընդունել և, ըստ դրա, «Փաշինյանի և ԳՇ-ի հաստատած պատասխանատվության գոտով են ադրբեջանցիները շրջանցումներ կատարել ու հասել Շուշի, Բերդաձոր և ՀՀ սահմաններ»։

44-օրյա պատերազմի ժամանակ Գասպարյանը ԳՇ պետն էր, պաշտոնից ազատվել էր 2021-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+