Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:15

Մոսկվան և Բաքուն համաձայնեցրել են AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորումը

Մոսկվան և Բաքուն համաձայնեցրել են AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորումը

Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորումը, այդ թվում՝ փոխհատուցումների վճարումը, ասվում է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ձեռնարկված քայլերը հաստատում են դաշնակցային փոխգործակցության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա կառուցման փոխադարձ ձգտումը, հայտարարել են նախարարությունները։

Նրանք վստահություն են հայտնել, որ «փոխադարձ հարգանքի, վստահության և կողմերի շահերը հաշվի առնելու հիման վրա ադրբեջանա-ռուսական կապերի առաջանցիկ զարգացումը հետագայում ևս կնպաստի բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը»:

2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապել էր ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջել ընդունել մեղքը։ Կործանված ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստել միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար։

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում կար 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Ինքնաթիռի կործանման հետևանքով 37 մարդ զոհվել էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+