Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:10

Փաստաբանները «լրացուցիչ վճիռ» են պահանջել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշման դատական նիստին

Փաստաբանները «լրացուցիչ վճիռ» են պահանջել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշման դատական նիստին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման վերաբերյալ դատական նիստն այսօր շարունակվել է, փաստաբանները «լրացուցիչ վճիռ» են պահանջել:

ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալոյանը հայտարարել է, որ հանձնաժողովը լիցենզիան դադարեցնելու համար ներկայացրել էր 7 հիմք։ Դատարանը, ուսումնասիրելով գործը, իր պատճառաբանական մասում արձանագրել է, որ դրանցից 4-ը ոչ իրավաչափ են։ Չնայած պատճառաբանական մասում 4 հիմքերի մերժմանը՝ վճռի եզրափակիչ հատվածում դատարանը պարզապես նշել է, որ հայցը ենթակա է մերժման՝ առանց այդ կարևոր արձանագրումների, նշել է Ալոյանը։

Փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ կայացնելու լրացուցիչ վճիռ, որպեսզի պաշտոնապես ֆիքսվի, որ 7 հիմքերից 4-ն անօրինական են։ Սա թույլ կտա վերադաս ատյանում բողոքարկել ոչ թե ամբողջ վճիռը, այլ միայն մնացած 3 կետերը։

Դատարանը հեռացել է որոշում կայացնելու։ Լրացուցիչ վճռի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 23-ին։

ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկել էր 2025 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ: «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն վիճարկել էր ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը՝ հայտարարելով այդ քայլը հիմնավորող ապացույցների բացակայության մասին։ Դատարանը մարտի 27-ին մերժել էր հայցը։

Ընկերության ներկայացուցիչներ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը և փաստաբան Արամ Օրբելյանը գործընթացը որակել էին որպես քաղաքական ուղղորդված ճնշում Կարապետյանի նկատմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+