Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:02

ԱՄՆ-ն քննարկում է հարվածների և ծովային շրջափակման վերսկսումն Իրանի դեմ

ԱՄՆ-ն քննարկում է հարվածների և ծովային շրջափակման վերսկսումն Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականներն Իրանի հետ Պակիստանում անցկացված անարդյունք բանակցություններից հետո դիտարկում են Իսլամական Հանրապետության դեմ հարվածների վերսկսման հնարավորությունը, գրել է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ հարվածները նախատեսում են սահմանափակ ծավալով՝ Թեհրանին զիջումների մղելու նպատակով։ Թերթի տվյալներով՝ Իրանի դեմ ռմբակոծությունների լայնածավալ վերսկսումը ևս չի բացառվում, բայց նման սցենարը դիտարկվում է որպես քիչ հավանական, քանի որ կարող է ապակայունացնել տարածաշրջանը և ԱՄՆ-ին ներքաշել երկարատև զինված հակամարտության մեջ։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM), իր հերթին, հայտարարել է, որ երկրի զինված ուժերն ապրիլի 13-ից կսկսեն Իրանի ծովային շրջափակումը՝ արգելափակելով Իրանի նավահանգիստներ ուղղվող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շարժը։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի թիրախներին և Իսրայելին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացված բանակցություններում համաձայնության չէին եկել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+