Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:17

Իտալական Grande Torino նավը մեկ ամսից ավելի արգելափակված է Հորմուզի նեղուցում․ ԶԼՄ

Իտալական Grande Torino նավը մեկ ամսից ավելի արգելափակված է Հորմուզի նեղուցում․ ԶԼՄ

Իտալական Grande Torino նավը մեկ ամսից ավելի արգելափակված է Հորմուզի նեղուցում, հայտնում է ANSA գործակալությունը։

Իտալական Grimaldi ընկերությանը պատկանող Grande Torino ավտոփոխադրող նավը չի կարողանում անցնել Հորմուզի նեղուցով: Նավը, որը տեղափոխում է Ճապոնիայում և Չինաստանում բեռնված ավտոմեքենաներ, Պարսից ծոցում է հայտնվել Իրանի շուրջ իրավիճակի սրման պատճառով:

Գործակալության տեղեկություններով՝ 3 իտալացի սպայից և 18 ֆիլիպինցի նավաստուց կազմված անձնակազմն ապահով վայրում է, նավը վնասված չէ: Մեկ ամիս սպասելուց հետո Grande Torino-ն ստիպված էր մտնել Աբու Դաբիի նավահանգիստ՝ սննդի պաշարները լրացնելու համար։

Նեապոլում տեղակայված ընկերության կենտրոնակայանից պարզաբանել են, որ անձնակազմն այժմ սպասում է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագրի մանրամասներին։ Նավաստիներին հատկապես հետաքրքրում է Հորմուզի նեղուցով նավերի անցման անվտանգության երաշխիքների հարցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ որոշում է կայացվել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։ Թեհրանն, իր հերթին, համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական հանրապետության ուղղությամբ հարվածներ չհասցվեն։

Ապրիլի 11-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ են նախատեսված Պակիստանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+