Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և երկարաժամկետ կարգավորում հաստատվի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն, հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը Միլի մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ։
Նա նշել է թյուրքական պետությունների միջև կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Այրիմն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ թյուրքական աշխարհում։
2025 թվականի դեկտեմբերին անցակետի թուրքական կողմում հայտարարվել էր նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք ուղղված են դրա սկզբնական բեռնափոխադրումների, ապա ուղևորափոխադրումների բացմանը։ Այս քայլերը տեղի են ունենում դիվանագիտական շփումների և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման վերաբերյալ քննարկումների ֆոնին։
Հունվարին թուրքական լրատվամիջոցները փոխանցել էին, որ հայ-թուրքական սահմանի «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







