Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:18

Աբխազիայում քննարկվել է ՀՀ-ի հետ տուրիստական հոսքերն ավելացնելու հարցը

Աբխազիայում քննարկվել է ՀՀ-ի հետ տուրիստական հոսքերն ավելացնելու հարցը

Աբխազիայի զբոսաշրջության նախարար Աստամուր Լոգուան Հայաստանի տուրիստական ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հարցերը, գրել է Apsnypress.info-ն։

Լոգուան Հայաստանի տուրիստական ոլորտի ներկայացուցիչներ՝ «Կիվի թրեվլ» ընկերության սեփականատեր Մարիամ Մելքոնյանի և մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանի հետ հանդիպմանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև ազգակցական և բարեկամական կապերի կարևորությունը:

Նա նշել է, որ հայկական մշակույթին նվիրված ամենամյա «Համշեն» փառատոնը կարող է խթան հանդիսանալ Հայաստանից Աբխազիա զբոսաշրջիկների հոսքի ավելացման համար: Նախարարը պատմել է, որ Աբխազիայի բնակիչները հաճախ են այցելում Երևան, որը հայտնի է իր տեսարժան վայրերով, սպասարկմամբ և գաստրոնոմիայով:

Իր հերթին՝ Հայաստանի ներկայացուցիչները հաստատել են հայ զբոսաշրջիկների հետաքրքրությունն Աբխազիայի նկատմամբ: Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանից զբոսաշրջային հոսքի ավելացման հիմնական խոչընդոտներից մեկը վիզայի ստացման հետ կապված դժվարություններն են:

Լոգուան տեղեկացրել է, որ Զբոսաշրջության նախարարությունն արդեն իսկ աշխատում է այդ հարցի լուծման ուղղությամբ:

«Նամակով դիմել ենք նախագահ Բադրա Գունբային՝ առաջարկելով բացառություն անել Հայաստանի քաղաքացիների համար, ինչպես Բելառուսի և Ղազախստանի հետ համագործակցությունն է այս ոլորտում: Առաջարկում ենք Հայաստանի քաղաքացիներին թույլատրել առանց վիզայի մուտք գործել Աբխազիա երկու շաբաթ ժամկետով՝ զբոսաշրջային նպատակներով: Հուսով ենք՝ երկրի ղեկավարությունը կաջակցի այս նախաձեռնությանը, և դա խթան կհանդիսանա մեր ծրագրերի առավել ակտիվ իրականացմանը»,- ասել է Լոգուան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+