Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:51

Ուժեղ բանակը և ուժեղ դիվանագիտությունը կերաշխավորեն ամուր խաղաղություն. Շիրազ Մանուկյան

Ուժեղ բանակը և ուժեղ դիվանագիտությունը կերաշխավորեն ամուր խաղաղություն. Շիրազ Մանուկյան

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է քաղաքական ուժի քայլերին՝ ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին։

Խոսելով կուսակցության անվտանգային ծրագրերից՝ Մանուկյանը շեշտել է, որ անվտանգությունը պետք է կառուցվի բանակի և դիվանագիտության համադրության վրա։

«Այո՛, դիվանագիտությունը՝ իր հերթին, բայց բանակն էլ իր հերթին է կարևոր։ Մենք հստակ ձևակերպում ենք, որ պիտի ամուր լինի մեր բանակը, այն երկարաժամկետ և կայուն խաղաղության հիմնական բաղադրիչներից է»,- ընդգծել է նա։

Մանուկյանը ներկայացրել է կուսակցության անվտանգային վեց քայլերը՝ «ուժեղ դիվանագիտություն, ուժեղ բանակ, պաշտպանված երկինք, խելացի սահման, արժանապատիվ ծառայություն և տեղական ռազմարդյունաբերություն»։ Նրա խոսքով՝ դիվանագիտության շրջանակում կարևոր է ունենալ մի քանի երաշխավոր պետություններ։

Բանակի ամրապնդման մասով Մանուկյանը նշել է, որ նախատեսում են ներգրավել լավագույն փորձագետներին, լավագույն սպառազինությունը, լավագույն հնարավորությունները։

«Մեզ համար կարևոր է զինվորի կյանքը, այլ ոչ թե այսօրվա քարոզչությունը»,- շեշտել է կուսակցության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ունենա նվազագույն անհրաժեշտության 1000 անօդաչու թռչող սարք, որպեսզի կարողանա զսպել ցանկացած ռազմական էսկալացիա։

«Մենք տեսնում ենք Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները, որոնցում նա դեռևս չի հրաժարվում իր տարածքային նկրտումներից»,- նկատել է Մանուկյանը։

Խոսելով խելացի սահմանների մասին՝ նա նշել է, որ անհրաժեշտ են մշտադիտարկման սարքավորումներ, կիբեռանվտանգություն, արհեստական բանականություն, որոնք պետք է ապահովեն առաջնագծի լիարժեք վերահսկողությունը։

Մանուկյանը կարևորել է նաև զինծառայողների սոցիալական պայմանները։

«Արժանապատիվ ծառայությունը կարևորագույն մեր կետերից մեկն է, որի շրջանակում զինվորը պետք է զգա, որ պետությունն իր թիկունքին է, և ծառայության ընթացքում ստանա կրթական և սոցիալական աջակցություն»,- հավելել է նա։

Մանուկյանն անդրադարձել է նաև քաղաքական գործընթացներին՝ նշելով, որ իշխանությունը շարունակում է միակողմանի զիջումների ճանապարհը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթն անվանել է «շանտաժ՝ սեփական ժողովրդի հանդեպ»։

Մանուկյանի խոսքով՝ միայն ուժեղ առաջնորդը կարող է Հայաստանի խաղաղությունը կայունացնել, և այդ համատեքստում նշել է, որ Հայաստանի հաջորդ վարչապետ պետք է լինի Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+