Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:33

Թեհրանն, իրականում, բանակցում է Վաշինգտոնի հետ. Թրամփ

Թեհրանն, իրականում, բանակցում է Վաշինգտոնի հետ. Թրամփ

Իրանական կողմի հայտարարությունների ֆոնին, թե այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում, և կապը պահպանվում է միայն միջնորդների միջոցով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ Թեհրանն, իրականում, բանակցում է Վաշինգտոնի հետ, փոխանցում է Interfax-ը:

«Նրանք, ի դեպ, բանակցում են և շատ են ցանկանում գործարք կնքել։ Բայց վախենում են դրա մասին խոսել, որովհետև հասկանում են, որ իրենց սեփականները կարող են սպանել նրանց։ Նրանք նաև վախենում են, որ մենք կարող ենք սպանել իրենց»,- հայտարարել է Թրամփը Վաշինգտոնում ԱՄՆ Հանրապետական կուսակցության դրամահավաք միջոցառման ժամանակ։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ուսումնասիրում է Վաշինգտոնի փոխանցած առաջարկները, սակայն երկխոսության մասին խոսք չկա։

«Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը չի նշանակում ԱՄՆ-ի հետ բանակցություններ»,- Արաղչիի խոսքերը մեջբերում է Լոնդոնից գործող Iran International հեռուստաալիքը։

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Իսլամաբադում կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ։ Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ն ծրագրում է մարտի 26-ին կազմակերպել բանակցություններ Իրանի հետ։

Սակայն իրանական քաղաքական և անվտանգության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչը Press TV-ին հայտնել է, որ Իրանը մերժել է հակամարտության ավարտին վերաբերող ԱՄՆ-ի առաջարկները։

Այս ամենի ֆոնին՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրանի մի քանի շրջանի ուղղությամբ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Վաղ առավոտյան ուժեղ հարվածներ են հասցվել Սպահանի մերձակայքին, որը գտնվում է Թեհրանից մոտ 330 կմ հարավ։ Fars գործակալության տվյալներով՝ հարձակումների թիրախում էր բնակելի երկու թաղամաս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+