Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:15

Իրանի խորհրդարանի նախագահը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների մասին լուրերը

Իրանի խորհրդարանի նախագահը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների մասին լուրերը

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերքել է այն պնդումները, որ երկիրը բանակցություններ է սկսել Միացյալ Նահանգների հետ՝ իրավիճակը կարգավորելու համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չկան։ Կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթային շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու և այն ճահճից դուրս բերելու համար, որում հայտնվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ Իրանի ժողովուրդը պահանջում է «ագրեսորների համար լիակատար պատիժ», և որ Իրանի իշխանությունները հանձնառու են այս նպատակին հասնելուն։

Իր հերթին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նույնպես հերքել է Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունների մասին հաղորդագրությունները, սակայն ընդունել է, որ Թեհրանը հաղորդագրություններ է ստացել Միացյալ Նահանգներից։

«Որոշ բարեկամ երկրներից հաղորդագրություններ են ստացվել պատերազմը դադարեցնելու համար ԱՄՆ-ի բանակցություններ վարելու խնդրանքի վերաբերյալ»,- ասել է Բաղային։

Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումը հակամարտության դադարեցման և Հորմուզի նեղուցը բացելու պայմանների վերաբերյալ մնում է անփոփոխ։ Բաղային հավելել է, որ Թեհրանի հակառակորդներին զգուշացրել են Իրանի ամենակարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքների մասին։

Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռազմական հարվածները 5 օրով հետաձգելու մասին։ Truth Social-ում գրառման մեջ նա նշել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրում «շատ լավ և արդյունավետ» բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում թշնամանքի լիակատար կարգավորման շուրջ։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+