Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:42

«Չեմ վստահում, ավելի խոսեմ, որ նստացնե՞ն» և «սկսում են գործն ու մինչև վերջ չեն տանում». երևանցիները գնահատել են դատական իշխանությունների գործունեությունը

«Չեմ վստահում, ավելի խոսեմ, որ նստացնե՞ն» և «սկսում են գործն ու մինչև վերջ չեն տանում». երևանցիները գնահատել են դատական իշխանությունների գործունեությունը

Հայաստանի դատական համակարգը, որոշ դատարանների և առանձին դատավորների գործունեությունը ժամանակ առ ժամանակ հասարակական քննարկման առարկա է դառնում:

Համակարգը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես 2025թ․ հունիսից, երբ նախ կալանավորվել էր Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ եկեղեցուն աջակցելու մասին հայտարարությունից անմիջապես հետո: Վերջինս այնուհետև հիմնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, հիմա տնային կալանքի տակ է:

Ավելի քան 8 ամիս է՝ Կարապետյանն ազատազրկված է:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2025թ. հոկտեմբերի 3-ին 2 տարվա ազատազրկման էր դատապարտել: Սրբազանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար»: Աջապահյանը չի ընդունել իրեն վերագրված հանցանքը:

2025թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվել էր արքեպիսկոպոս Գալստանյանը: Դեռևս շարունակվում է Գալստանյանի և նրա հետ ևս 17 անձի դատավարությունը: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար:

Տարբեր դատական ատյանների կողմից վարչական հսկողություն և այլ սահմանափակումներ են կիրառվում նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ:

ՀՀ սահմանադրության համաձայն` դատարանները հանդիսանում են արդարադատություն իրականացնող անկախ մարմիններ, և նրանց առաջնային նպատակն օրենքի գերակայությունն ու արդար դատաքննություն իրականացնելն է: Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել՝ հետաքրքրվելով քաղաքացիների գնահատականներից դատական համակարգի վերաբերյալ:

Դատարանների արդար, իշխանությունից անկախ գործունեության մասին հարցվածները տարբեր կարծիք են հայտնել: Նրանցից ոմանց հատկապես վերջին շրջանում ձերբակալություններն ու դատական գործընթացներն ստիպում են չվստահել դատական համակարգին:

«Արդարադատություն Հայաստանում չունենք: Դատարանները բացարձակ կախված են իշխանությունից»,- ասել է հարցմանը մասնակցած մի քաղաքացի:

Ոմանք էլ հակառակը` կարծում են, որ ձերբակալությունները, դատական վարույթներն արդար են և հավատում են ներկա դատական համակարգին:

«Ես ներկա ամեն ինչին էլ հավատում եմ»,- նշել է հարցվածներից մեկը:

Քաղաքացիների մի մասն էլ հակված է հավատալ ոչ թե ընդհանուր դատական համակարգին, այլ կոնկրեետ այս կամ այն դատավորին:

«Ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում. նայած, թե ո՞վ է դատավորը»,- այսպես է կարծում մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները` տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+