ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք ուզում են գործարք կնքել, նրանք խոսում են մեր ժողովրդի հետ։ Այնուամենայնիվ, ես վստահ չեմ, որ նրանք պատրաստ են»,- ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Թրամփը նաև ասել է, որ հայտնի չէ, թե ով է Իրանի առաջնորդը։
«Մենք չգիտենք, թե ով է նրանց առաջնորդը: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են բանակցել: Մենք պատկերացում չունենք, թե ովքեր են նրանք»,- նշել է Թրամփը:
Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին լրացուցիչ հարցերին պատասխանելով՝ նա որևէ մանրամասնություն չի հայտնել:
«Մենք չգիտենք՝ նա մահացա՞ծ է, թե՞ ողջ: Ես կասեմ, որ ոչ ոք նրան չի տեսել, և դա անսովոր է»,- պնդել է ԱՄՆ նախագահը:
Առանց աղբյուրներին հղում անելու՝ նա չի բացառել այն հնարավորությունը, որ Խամենեին կարող էր կորցնել ոտքը և այլ լուրջ վնասվածքներ ստանալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Իրանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Խամենեին վիրավորվել է, բայց իրեն լավ է զգում:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։
Կարդացեք նաև՝
Չեմ ցանկանում Իրանի հետ համաձայնագիր կնքել․ Թրամփ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







