Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:35

Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի, Կատարում՝ 41․ քննարկվում են վերադարձի տարբերակներ․ ՀՀ ԱԳՆ

Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի, Կատարում՝ 41․ քննարկվում են վերադարձի տարբերակներ․ ՀՀ ԱԳՆ

Վիետնամում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Վիետնամում գտնվող ՀՀ քաղաքացիները մոտ օրերս կվերադառնան Հայաստան, փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Դեսպանությունը (համատեղության կարգով նաև Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) հայտնել է, որ ներկայում Վիետնամում գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։

Քաղաքացիներից 4-ը մարտի 7-ին կմեկնեն Հոշիմին-Գուանչժոու-Ալմաթի-Թբիլիսի չվերթով, այնուհետև Թբիլիսիից ավտոմեքենաներով կվերադառնան Երևան։ Եվս 7 քաղաքացի մարտի 9-ին Հայաստան կվերադառնա Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով։ Մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն։

ՀՀ ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ։

Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդում են Qatar Airways-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սննդի բոլոր պայմանները։ Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։

Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։ Qatar Airways ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։

Մարտի 6-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացի, որոնցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+