Գլխավոր դատախազությունը պահանջել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325,5 միլիոն դրամ, հայտնել է գերատեսչությունը։
2011-2012 թվականներին Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի նաև 2 անշարժ գույք, 2 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






