Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

CENTCOM-ի ղեկավարը Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակներ

CENTCOM-ի ղեկավարը Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակներ

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Իրանի դեմ հնարավոր ռազմական տարբերակների մասին, հայտնել է ABC News-ը՝ հղում անելով նախագահին մոտ կանգնած աղբյուրին։

Քննարկումներին ծանոթ երկրորդ աղբյուրի համաձայն՝ հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ և նախագահի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Դեն Քեյնը։

Հեռուստատեսությունը շեշտում է, որ տարածաշրջանում ուժերի գլխավոր հրամանատարի ճեպազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները Ժնևում բանակցություններ են վարել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել, և որ «տեխնիկական բանակցությունները» կվերսկսվեն Վիեննայում հաջորդ շաբաթ։

Կայքը նշում է, որ վերջին օրերին մի քանի հանրապետական և Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ անձամբ պաշտպանել են Իսրայելի կողմից Իրանին հարվածելու նախաձեռնությունը, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողություններ սկսելու գաղափարը։

Քննարկումներին ծանոթ աղբյուրները կարծում են, որ համատեղ ամերիկա-իսրայելական գործողությունը հնարավոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանում մեծ թվով ամերիկյան ռազմանավերի և կործանիչների տեղակայումը։

Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել էր, որ Թեհրանից դեռևս երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։

Իրանը և ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ Ժնևում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ևս մեկ փուլ էին անցկացրել փետրվարի 26-ին: Ըստ Օմանի՝ նշանակալի առաջընթաց է արձանագրվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+