Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

«Մեր ձևով» շարժման համակիր կնոջը մեղադրանք է առաջադրվել համացանցում արված գրառման համար

«Մեր ձևով» շարժման համակիր կնոջը մեղադրանք է առաջադրվել համացանցում արված գրառման համար

«Մեր ձևով» շարժման համակիր կնոջ նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել համացանցում արված գրառման համար, հայտնում է «Ազատությունը»։

Նշվում է, որ դատարանը նրա նկատմամբ մեկամսյա կալանք է սահմանել: Ըստ փաստաբան Արտակ Մովսիսյանի՝ ոչ թե հրապարակային գրառում է արվել համացանցում, այլ մասնավոր նամակագրությունն է սքրինշոթ արվել ու համացանցում տարածվել։

Մովսիսյանն իր պաշտպանյալի անձնական տվյալները չի հրապարակել, միայն նշել է, որ կինն ախուրյանցի է։

«Գրառումը, որը հիմք է հանդիսացել քրեական վարույթ նախաձեռնել և քրեական հետապնդում հարուցել, հանդիսանում է մասնավոր զրույց, մեկ օգտատիրոջ կողմից մյուս օգտատիրոջն ուղարկված հաղորդագրություն։ Դա նամակագրություն է, որը հրապարակային բնույթ չի կրել, բայց վարույթն իրականացնող մարմնի կողմից դիտվել է որպես հրապարակային խոսք, հետևաբար՝ նաև հրապարակային կոչ»,- ասել է նա։

Փաստաբանն իրավապահների գործողություններում կաշկանդվածություն է նկատել, բայց ոչ թե իր պաշտպանյալի քաղաքական հայացքների, այլ հրապարակված գրառման մեջ նշված անունների հետ կապված։

«Ես չեմ փորձի իրավապահ մարմինների գործողությունները կապել որևէ քաղաքական դրդապատճառի հետ, բայց այն, որ այդ գործողությունները կաշկանդված էին՝ պայմանավորված այդ գրառման բովանդակության հետ, ակնհայտ է, քանի որ գրառումը կապվում էր ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների անվան հետ»,- ասել է նա։

Մովսիսյանը նաև տարակուսանք է հայտնել, որ միջին ծանրության հանցանքի համար ընտրվել է ամենածանր խափանման միջոցը՝ բանտային կալանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+