Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին, հայտնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ հարցը քննարկվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի միջև Երևանում կայացած հանդիպման ժամանակ։
Վրացական կողմը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանում իրականացվող խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, որոնց լիարժեք իրականացումն զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև կապը, ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ Ադրբեջանի՝ 2026 թվականի հունվարին Հայաստան էր արտահանել 2,4 մլն դոլարի նավթամթերք։
Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին. Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին՝ հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 9-ին հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







