ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան նավատորմը շարժվում է դեպի Իրան, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը հույս ունի համաձայնության գալ Թեհրանի հետ, փոխանցել է Interfax-ը։
«Այս պահին հրաշալի նավատորմ է անվտանգ շարժվում դեպի Իրան, կտեսնենք»,- ասել է Թրամփն Այովայում կայացած միջոցառման ժամանակ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ իշխանությունները ողջունում են ցանկացած գործընթաց, որը կանխում է պատերազմը և տանում դեպի խաղաղություն։
Բողոքի զանգվածային ցույցերը երկրում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







