Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:55

ԱԺ-ն ընդունեց պատմամշակութային պաշտամունքային կառույցների օտարումը սահմանափակող նախագիծ

ԱԺ-ն ընդունեց պատմամշակութային պաշտամունքային կառույցների օտարումը սահմանափակող նախագիծ

Ազգային ժողովն ընդունեց պատմամշակութային պաշտամունքային կառույցների օտարումը սահմանափակող նախագիծ, որը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը։

Նրանք առաջարկում են փոփոխություն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում, որով հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված եկեղեցիների, վանքերի, տաճարների և այլ պաշտամունքային կառույցների օտարումը հնարավոր կլինի միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ։

Նախագծով սահմանվում է, որ նման գույքի սեփականատերը պարտավոր է նախապես գրավոր ծանուցել լիազորված մարմնին՝ ներկայացնելով օտարման պայմանագրի նախագիծը և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

Կառավարությունը երկու ամսվա ընթացքում կտրամադրի համաձայնություն․ կա՛մ կմերժի այն, եթե առկա լինի գույքի ոչ նպատակային ու ոչ հանրօգուտ օգտագործման ռիսկ, գործարքը հակասի հանրային շահերին, կա՛մ ներկայացված փաստաթղթերը լինեն կեղծ կամ խեղաթյուրված։

Օրենքի փոփոխությամբ նաև ամրագրվում է, որ սահմանված ընթացակարգերի խախտմամբ իրականացված գործարքները կհամարվեն անվավեր։ Նախագծի հիմնավորմամբ՝ մինչ այժմ ոչ պետական սեփականություն հանդիսացող պաշտամունքային հուշարձանների օտարման հարցում սահմանափակումների բացակայությունն ստեղծում էր ռիսկեր՝ այդ կառույցների մշակութային, պատմական և հոգևոր նշանակությանը չհամապատասխանող օգտագործման համար։

Առաջարկվող կարգավորումը, ըստ հեղինակների, միտված է միաժամանակ ապահովել սեփականատիրոջ իրավունքը և պետության վերահսկողությունը՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով։

Խորհրդարանական ընդդիմությունը քննադատել էր նախագիծը՝ այն համարելով իշխանությունների կողմից եկեղեցու դեմ գործողությունների շարունակություն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր ևս պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։

Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+