Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:02

Պուտինը Թրամփին տեղեկացրել է իր նստավայրի վրա ԱԹՍ-ներով հարձակման և Մոսկվայի պատասխանի մասին

Պուտինը Թրամփին տեղեկացրել է իր նստավայրի վրա ԱԹՍ-ներով հարձակման և Մոսկվայի պատասխանի մասին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցից հետո նրա մեկնաբանությունները հրապարակվել են Կրեմլի մամուլի ծառայության կողմից։

Ուշակովը նշել է, որ Թրամփը և նրա խորհրդականները ռուսական կողմին մանրամասնորեն ներկայացրել են դեկտեմբերի 28-ին Մար-ա-Լագոյում ուկրաինական պատվիրակության հետ կայացած բանակցությունների հիմնական արդյունքները։ Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ Պուտինը Թրամփի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ բանակցություններից անմիջապես հետո ուկրաինական կողմը հարձակում է սկսել «հեռահար անօդաչու թռչող սարքերի լայնածավալ օգտագործմամբ՝ Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահական նստավայրի վրա»։

«ԱՄՆ նախագահը ցնցված էր այս լուրից, բառացիորեն վրդովված։ Նա ասել է, որ նույնիսկ չէր կարող պատկերացնել նման խելագար գործողություններ։ Եվ, ինչպես արդեն ասվել է, սա, անկասկած, կազդի ամերիկյան մոտեցման վրա՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ աշխատանքի համատեքստում, որին ներկայիս վարչակազմը, ինչպես Թրամփն ինքն էր ասել, փառք Աստծո, «Տոմահավկ» հրթիռներ չի տվել»,- ասել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հայտարարել է, որ Կիևի նման գործողություններն «անպատասխան չեն մնա»։ Պուտինը նաև ընդգծել է, որ «Ռուսաստանի դիրքորոշումը կվերանայվի նախորդ փուլում ձեռք բերված մի շարք համաձայնությունների և ի հայտ եկող լուծումների վերաբերյալ»։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 29-ի գիշերն ուկրաինական կողմը, օգտագործելով 91 հեռահար անօդաչու թռչող սարք, փորձել է հարձակվել Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա։

«Նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա։ Որոշվել են պատասխան հարվածների թիրախները և Ռուսաստանի զինված ուժերի կողմից դրանց իրականացման ժամկետները»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Նախարարը հավելել էր, որ ռուսական կողմը մտադիր չէ դուրս գալ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացից, սակայն բանակցային դիրքորոշումները կվերանայվեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+