Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:48

Նորածինների աչքերը Հայաստանում կսկսեն ստուգել ծննդյան առաջին օրերից

Նորածինների աչքերը Հայաստանում կսկսեն ստուգել ծննդյան առաջին օրերից

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը, որը կդառնա մանկական սքրինինգային ծրագրերից 8-րդը, հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Ծրագրի նպատակն է նորածինների մոտ վաղ փուլում հայտնաբերել տեսողության այն խանգարումները, որոնք սկզբնական շրջանում կարող են չունենալ կլինիկական դրսևորումներ, սակայն ուշ ախտորոշման դեպքում հանգեցնել անդառնալի կուրության։

Սքրինինգի միջոցով հնարավոր կլինի վաղ հայտնաբերել, մասնավորապես, բնածին կատարակտան, բնածին գլաուկոման, ռետինոբլաստոման, ինչպես նաև տեսողական օրգանի ծանր անոմալիաները։ Նշվում է, որ վաղ ախտորոշումն ու ժամանակին միջամտությունը թույլ կտան կանխել տեսողության կորուստը և ապահովել երեխայի բնականոն տեսողական զարգացումը։

Ծրագրի մեկնարկից առաջ իրականացվել են նորածնային ակնային սքրինինգի վերապատրաստման դասընթացներ՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Դասընթացներին մասնակցել է շուրջ 100 նեոնատոլոգ և բուժքույր՝ Հայաստանի տարբեր ծննդատներից և նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+