Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:04

Հալեպում կդադարեցվի պետական ​​հաստատությունների և դպրոցների գործունեությունը․ Syria TV

Հալեպում կդադարեցվի պետական ​​հաստատությունների և դպրոցների գործունեությունը․ Syria TV

Սիրիայի Հալեպ քաղաքի պետական ​​հաստատությունները, դպրոցներն ու համալսարանները դեկտեմբերի 23-ին կդադարեցնեն գործունեությունը, հայտնել է Syria TV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքի նահանգապետի կարգադրությունն արվել է քուրդ զինյալների և Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի միջև բախումների ֆոնին։

Նշվում է, որ Հալեպ նահանգի ներքին անվտանգության ղեկավար Մուհամմադ Աբդուլ Ղանին հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում քաղաքի այն տարածքներում, որոնք գտնվում են «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) հարձակման տակ, քաղաքացիական բնակչությանը տարհանելու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Դեկտեմբերի 22-ին Syrian Observatory For Human Rights դիտորդական կենտրոնը հայտնել էր, որ Հալեպի Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե թաղամասերում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կից ուժերի և քրդական «Ասայիշ» ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի ընթացքում վիրավորների թիվը հասել է 16-ի: Սիրիայի հայ համայնքը հորդորել էր Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+