Սիրիայի հայ համայնքը հորդորել է Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ, հայտնում է «Գանձասար» թերթը։
Թերթի միջոցով հայերին խորհուրդ են տվել մինչև քաղաքի կացության բարելավումը բնակարանների մեջ պատսպարվել ներքին սենյակներում, չմոտենալ պատուհաններին ու պատշգամբներին։
Ավելի վաղ Syrian Observatory For Human Rights դիտորդական կենտրոնը հայտնել էր, որ Հալեպի Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե թաղամասերում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կից ուժերի և քրդական «Ասայիշ» ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի ընթացքում վիրավորների թիվը հասել է 16-ի:





































