Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 4 հայ բռնցքամարտիկ բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակչում պարտվել և մրցանակային երրորդ տեղն են զբաղեցրել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։
Կիսաեզրափակչում Հայաստանը 5 ներկայացուցիչ ուներ, Դավիթ Չալոյանը (+92 կգ) դեռևս հանդես չի եկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







