Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:04

«Կեղծ են», «ավելի հիվանդացա», «գոհ եմ». հարցում՝ վարակների դեմ պատվաստվելու մասին

«Կեղծ են», «ավելի հիվանդացա», «գոհ եմ». հարցում՝ վարակների դեմ պատվաստվելու մասին

Սուր շնչառական վարակները վերջին շաբաթներին կրկին ուշադրության կենտրոնում են։ Առողջապահության նախարարությունն արձանագրել է, որ Հայաստանում այդ վիրուսներն ակտիվ փուլում են:

Բժշկական կենտրոններում հիվանդների հոսքն զգալիորեն ավելացել է թե՛ մանուկների, թե՛ մեծահասակների շրջանում։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ՝ Հայաստանի բժշկական կազմակերպություններում հոսպիտալացվել է 717 պացիենտ, ինչը նախորդ՝ դեկտեմբերի 3-ի համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա, հայտնել է նախարարությունը: Հոսպիտալացված դեպքերի 91%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Մասնագետները խորհուրդ են տալիս մինչև հոկտեմբեր պատվաստվել գրիպի դեմ ու ժամանակին դիմել բժշկի:

Armenia Today-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ պարզելու, թե մարդիկ պատվաստվե՞լ են, ի՞նչ վերաբերմունք ունեն պատվաստումների հանդեպ և եթե չեն պատվաստվել, ապա ո՞րն է պատճառը:

Հարցվածների մի մասն ասել է, որ չի պատվաստվել, քանի որ նախորդ տարիներին դրանք լավ ազդեցություն չեն ունեցել իրենց առողջական վիճակի վրա։

«Չեմ պատվաստվել, դեռ չեմ հիվանդացել։ Մի անգամ առողջ էի, պատվաստվեցի, հիվանդացա, ասում են՝ հիվանդությունից ինչ-որ բաներ են սրսկում, որ դիմանաս, դրա համար մտածում եմ, որ առողջ եմ, ինչի՞ սրսկվեմ։ Ոնց որ գնամ՝ հիվանդացնեն»,- նշել է քաղաքացին։

Մեկ ուրիշն ասել է, որ չի հավատում պատվաստանյութերին. «Ես չեմ պատվաստվելու, պատվաստանյութերը կեղծ են»։

Հարցված քաղաքացիների մի հատված էլ կողմ է արտահայտվել պատվաստվելուն: Նրանցից մեկը շեշտել է, որ ամեն տարի պատվաստվել է. «Շատ գոհ եմ»։

Քաղաքացիներից ոմանք էլ, որ կողմ են պատվաստելում, նշել են՝ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել հաճախել պոլիկլինիկա և ստանալ պատվաստանյութ:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+