Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:47

ԶԼՄ-ն հայտնել է կաթողիկոսին հեռացնելու իշխանության որոշած վերջնաժամկետը

ԶԼՄ-ն հայտնել է կաթողիկոսին հեռացնելու իշխանության որոշած վերջնաժամկետը

ՀՀ իշխանությունների նպատակն է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեռացնել մինչև Ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հղել, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Չնայած նրան, որ կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում, ինչպես պլանավորված էր, իսկ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում, նահանջել չեն պատրասվում, նշել է լրատվականը: Ըստ ԶԼՄ-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը տարբեր ձևաչափերով քննարկում են հնարավոր ելքերով նոր ճնշման մեթոդներ՝ ուղղված եկեղեցականների վրա ազդեցությունը մեծացնելուն։

Պարբերականի տվյալներով՝ առաջին «պլանում» այս պահին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է. նախատեսվում է, որ առաջիկայում իշխանական ճնշման ներքո սրբազանների մի խմբի միջոցով նրան կզրկեն ծառայողական լիազորություններից՝ սառեցնելով հոգևորականի կարգավիճակը։

Թերթը հավելել է, որ իշխանությունների նպատակն է կաթողիկոսին Վեհարանից հեռացնել, սակայն ներկայումս չեն շտապում դա պաշտոնապես անել, որպեսզի իրավապահների ճնշումն ավելի ուժեղ դառնա, և Գարեգին Բ-ի հնարավոր ինքնակամ հրաժարականը տեղի ունենա «հարթ» միջավայրում։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։

Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+