Նոր տարվա տոներն այն ժամանակն են, երբ ցանկանում ենք երեխաներին նվիրել ոչ միայն զվարճանք, այլև իրական հիշողություններ՝ թատրոն՝ բեմի բույրով և վարագույրով, երաժշտություն, որին երեխաները հավատում են, և հեքիաթներ, որոնք գրեթե իրականություն են դառնում։
Armenia Today-ը հավաքել է հունվարի առաջին շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները՝ տոնական ներկայացումներից մինչև ինտերակտիվ շոուներ, որտեղ էլֆերը, Սանտան և Նոր տարվա հրաշքները բառացիորեն դուրս են գալիս հանդիսատեսին ողջունելու։
(Ամանորի հեքիաթ 1 գործողությամբ)
«Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է հեռավոր Հյուսիս, որտեղ սառնամանիքի և ձյան մեջ ապրում է մեր մանկության ամենասիրելի կերպարը՝ Սանտա Կլաուսը։ Նա արդեն լի է տարիների փորձառությամբ, բայց եկել է հանգստի անցնելու ժամանակը և իր առաքելությունը՝ բարության, հավատքի ու հրաշքների տարածումը, փոխանցել իր թոռանը՝ հաջորդին, սակայն պարզվում է, որ երիտասարդը դեռ պատրաստ չէ կրել այդ պատասխանատու և պատվաբեր կոչումը, և Սանտա Կլաուսն սկսում է իր հեքիաթային ուղևորությունը՝ որոնելու մարդու, ով մանկությունից հավատացել է հրաշքներին և իր զավակին նույնպես դաստիարակում է նույն ոգով։ Հեռավոր արևմտյան քաղաքում նրանք հանդիպում են բարի սրտով ընտանիքի, որի հայրն իր պարզությամբ և ազնվությամբ ապացուցում է, որ հենց ինքն է կոչված լինել նոր Սանտա Կլաուսը։ Դեպի հրաշքներ տանող ճանապարհը լի է բազմաթիվ փորձություններով։
? հունվարի 4 — 17:00
? հունվարի 5 — 15:00
? Տոմսեր՝ 1500-4000 դրամ
? Կազմակերպիչ՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
? Սկսած 3 տարեկանից
? Պիեսի հեղինակ, բեմադրիչ՝ Սարգիս Շողունց
Ամանորի ինտերակտիվ երաժշտական ներկայացում, թե ինչպես են էլֆերը որոշում անակնկալ մատուցել Ձմեռ պապիկին և պատրաստել իր համար հատուկ նվերներ։ Ներկայացման ընթացկում առաջին անգամ օգտագործվելու են լուսաձայնային և պրոեկցիոն հատուկ էֆեկտներ:
? Հունվարի 2-11
? Տոմսեր՝ 1500-3500 դրամ
? Կազմակերպիչ՝ Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
? Սկսած 2 տարեկանից
«Էլֆերի Նոր տարին»
Էլֆերը մի շարք արկածներ են ապրում՝ նախապատրաստվելով Նոր տարվան։ Այս երաժշտական շոուն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են նույնիսկ ամենափոքր հերոսները հաղթահարել դժվարությունները և մոտեցնել տոնը։
? Հունվարի 2-11
? Տոմսեր՝ 1500-2000 դրամ
? Սկսած 2 տարեկանից
Գրինչը եղել է տարբերվող Էլֆ՝ իր անսովոր արտաքինով: Մանկության տարիներին մշտապես ծաղրի է ենթարկվել բոլորի կողմից, այդ իսկ պատճառով որոշում է գողանալ Ամանորը, որպեսզի վրեժ լուծի: Սակայն… եկեք և ինքներդ տեսեք Գրինչի արկածները:
? Հունվարի 2-12
? 2000-4000 դրամ
? Կազմակերպիչ՝ Թատրոն Կայարան
? Երեխաների մուտքը՝ Ձմեռ պապին գրված նամակով
«Բևեռային ճեպընթացը» հրաշալի ներկայացում է հավատի, երազանքների և հենց Սուրբ ծննդի մասին։ Գնելով «Բևեռային ճեպընթացի» Ձեր և Ձեր բալիկի տոմսերը՝ փոքրիկ Թոմի և Ջուլիի հետ կուղևորվեք դեպի Հյուսիսային բևեռ: Ճանապարհին կհանդիպեք նոր ընկերների, կհաղթահարեք բազմաթիվ փորձություններ և մեծ բացահայտում կանեք․ երբ հավատում ես հրաշքին, այն դառնում է իրականություն։
? Հունվարի 3-5 — 13:00
? Տոմսեր՝ 1000-4000 դրամ
? Մինչև 3 տարեկան երեկան ծնողի հետ՝ անվճար
? Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Նուրբ պատմություն ամենափոքր լսարանի համար՝ ընկերության, երևակայության և առաջին հայտնագործությունների մասին: Հիանալի է առաջին թատերական փորձառության համար: Այստեղ երազանքները կենդանանում են, խաղալիքները դառնում են հերոսներ, իսկ երաժշտությունն ու կախարդական կերպարանափոխություններն ստեղծում են հենց այն մթնոլորտը, որի համար սիրված է «Շչելկունչիկը». տոնի ջերմ հարմարավետությունը, մանկության կախարդանքը և զարմանքի զգացումը, որն առաջանում է, երբ սովորական երեկոն վերածվում է հեքիաթի:
? Հունվարի 3-11
? Տոմս՝ 2000-3000 դրամ
? Մինչև 2 տարեկան երեխաների մուտքը ծնողի հետ՝ անվճար
? Պետական Տիկնիկային թատրոն
? Ռեժիսոր՝ Լիլի Էլբակյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։