Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:41

Գազայի հումանիտար խոհանոցները կընդլայնեն աշխատանքը շարունակվող հումանիտար աղետի ֆոնին

Գազայի հումանիտար խոհանոցները կընդլայնեն աշխատանքը շարունակվող հումանիտար աղետի ֆոնին

Ամերիկյան Anera կազմակերպությունը հրադադարից հետո ավելացրել է Գազայի կենտրոնական և հարավային մասերում տաք սննդի բաշխման ծավալները՝ օրական սնունդ ապահովելով ավելի քան 20 հազար մարդու, հաղորդում է BBC-ն:

Ալ Զավայդում գտնվող Anera-ի խոհանոցում մեծ քանակությամբ սնունդ են պատրաստում տեղահանված մարդկանց ճամբարների համար: Ղեկավար Սամի Մատարը լրատվամիջոցին ասել է, որ թիմը կաթսաների թիվը 15-ից հասցրել է 120-ի և այժմ սպասարկում է ավելի քան չորս հազար ընտանիքների 30 ճամբարում: Կազմակերպությունը մատուցում է հիմնականում բրինձ, մակարոնեղեն և ոսպ, թարմ բանջարեղեն, միս հումանիտար առաքելություններին դեռ չի հաջողվում ներս բերել:

World Central Kitchen-ի մատակարարումները բարելավել են իրավիճակը, և Anera-ն այժմ սնունդ է առաքում փոքր բեռնատարով, մինչդեռ նախկինում օգտագործում էր սայլեր, ասվում է հրապարակման մեջ: Բայց ընտանիքները շարունակում են ապրել հիմնական պայմաններից զուրկ վրաններում և պատմում են, որ հաց ստանում են մի քանի օրը մեկ անգամ: ՄԱԿ-ի տվյալներով՝ տարբեր կառույցների հումանիտար խոհանոցներն օրական մինչև 1,4 մլն չափաբաժին են բաժանում, սակայն ընտանիքների մեկ քառորդը նախկինի պես սնվում է օրական մեկ անգամ, իսկ երկու երրորդը չի կարողանում սնունդ գնել գումարի բացակայության պատճառով:

2023 թվականին պատերազմի սկսվելուց հետո Իսրայելի կողմից ապրանքների ներմուծման խիստ սահմանափակումները սովի են հանգեցրել հյուսիսային Գազայում։ Չնայած հրադադարին՝, հումանիտար կազմակերպությունները պահանջում են բացել լրացուցիչ անցակետեր և ընդլայնել մատակարարումների հասանելիությունը, քանի որ սովն ու ռեսուրսների պակասը շարունակում են սպառնալ հարյուր հազարավոր մարդկանց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+