Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:22

Զելենսկին խաղաղության նոր ծրագիրը քննարկել է եվրոպացիների հետ, ՌԴ-ն դեռ չի ստացել այն

Զելենսկին խաղաղության նոր ծրագիրը քննարկել է եվրոպացիների հետ, ՌԴ-ն դեռ չի ստացել այն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիրը հեռախոսով քննարկել է Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, գրում են ուկրաինական լրատվամիջոցները:

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես նման առաջարկներ կամ ծրագրեր չի ստացել, նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Axios պարբերականը նոյեմբերի 21-ին ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները: Սպիտակ տան աղբյուրների տվյալներով՝ հենց այդ կետերն են ներկայացվել կողմերին քննարկման համար:

Ծրագրի հիմնական դրույթները ներառում են.

Անվտանգության երաշխիքներ և տարածքային կարգավիճակ — Ուկրաինայի ինքնիշխանությունը հաստատվում է, ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, Ղրիմն ու Դոնբասը դե ֆակտո ճանաչվում են որպես ռուսական, Խերսոնն ու Զապորոժիեն սառեցվում են շփման գծում:

Ռազմական սահմանափակումներ — Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը սահմանափակվում է մինչև 600 հազար մարդ, ՆԱՏՕ-ն զորքեր չի տեղակայում երկրի տարածքում:

Վերականգնում և տնտեսական համագործակցություն — Ուկրաինայի զարգացման հիմնադրամի ստեղծում ԱՄՆ-ի և Եվրոպայի ներդրումներով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծեր, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում փուլ առ փուլ:

Մարդասիրական միջոցառումներ և իրավական պաշտպանություն — գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց», քաղաքացիական պատանդների վերադարձ, կրթական ծրագրեր և լեզվական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն:

Վերահսկողություն և իրականացում — հրադադար, համաձայնագրի ստորագրումից 100 օր անց ընտրությունների անցկացում, Թրամփի գլխավորած «խաղաղության խորհրդի» իրակագործման վերահսկում:

Bloomberg-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ծրագրի իրագործման համար Կիևի համար սեղմ ժամկետներ է սահմանել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+