Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի 11-ամյա Անիտա Աբգարյանը, հայտնում է 1tv.ge-ն։
Մրցութային երգը՝ Shine like a star, հեղինակել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ համագործակցել է Մարիամ Ղվալաձեն, ով «Քենդի» խմբի անդամներից մեկն է։ «Քենդի» խումբը 2011 թվականին Վրաստանին հաղթանակ էր բերել «Մանկական Եվրատեսիլում»։
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հայաստանը մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը։ Ուկրաինայի կողմից հանդես կգա Սոֆիա Ներսիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







