Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:30

Թուրքական լիրան անկում է ապրել՝ 2010 թվականից ի վեր կորցնելով իր արժեքի 97%-ը

Թուրքական լիրան անկում է ապրել՝ 2010 թվականից ի վեր կորցնելով իր արժեքի 97%-ը

Թուրքական լիրան արագորեն արժեզրկվում է, վկայում են միջազգային ֆինանսական տվյալների մատակարար Barchart-ի կողմից հրապարակված երկարաժամկետ գրաֆիկական տվյալները։

Ըստ գրաֆիկների՝ վերջին 15 տարվա ընթացքում արժույթը 2010 թվականի արժեքի համեմատ 97%-ով անկում է ապրել։

Գրաֆիկում դիտարկվող անկման միտումն սկսվել էր 2011 թվականին և մեծացել 2018 թվականի արժութային ճգնաժամի հետ։ Չնայած ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը և 2021 թվականից հետո ներդրված արտարժույթի ավանդների պաշտպանության ծրագրին՝ թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվել է։

Անկումն արագացել էր 2023 թվականից հետո, ինչը ցույց է տալիս, որ մինչև 2025 թվականը թուրքական լիրան կարժեզրկվի գրեթե 97%-ով։

Տնտեսագետներն այս փլուզման հիմնական պատճառներ են նշում բարձր գնաճը, բացասական փաստացի տոկոսադրույքները և դրամավարկային քաղաքականության նկատմամբ անվստահությունը։ Արտաքին պարտքի բեռը և արտարժույթի պահուստների սպառումը նույնպես մեծացրել են ճնշումը թուրքական լիրայի վրա։

Մասնագետները կարծում են, որ թուրքական լիրայի կայունությունը վերականգնելու համար անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ, այդ թվում՝ անկախ դրամավարկային քաղաքականության իրականացումը։

Freecurrencyrates.com կայքի տվյալներով՝ 2010 թվականին թուրքական լիրայի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ տատանվել է 1,40-ից մինչև 1,60-ի: 2025 թվականի նոյեմբերին մեկ լիրայի արժեքը կկազմի 0,024 դոլար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+