Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:31

Երեքամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ, կա ձերբակալված․ ՔԿ

Երեքամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ, կա ձերբակալված․ ՔԿ

Ծափաթաղում անհետացած 3-ամյա Տիգրան Օվանեսովի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված դիակի արտաքին զննության ժամանակ մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանություն, պատժվում է ազատազրմամբ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ): Վերջինս ձերբակալվել է:

Երեքամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Քննչական կոմիտեն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողներին հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ 3-ամյա Տիգրանին հայրն է խեղդամահ արել։ Սարգսյանը մանրամասնել էր, որ նախնական տվյալներով՝ երեխան եղբոր հետ դուրս էր եկել տնից, հետո նրանք հորն էին հանդիպել, և վերջինս սպանել էր երեխային։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+