Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:59

Նարեկ Կարապետյանը պնդում է՝ էլեկտրաէներգիայի գինը կարող է նվազել 3 դրամով, Մեսրոպ Մեսրոպյանը հակադարձում է

Նարեկ Կարապետյանը պնդում է՝ էլեկտրաէներգիայի գինը կարող է նվազել 3 դրամով, Մեսրոպ Մեսրոպյանը հակադարձում է

«Տաշիր» խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հակադարձել է նրան։

Կարապետյանը նշել է, որ հունիսին՝ մինչ քաղաքական գործընթացները, առաջարկել էին բնակչության համար սակագինը նվազեցնել 3 դրամով՝ դրական հաշվեկշռի հաշվին։

«Չնայած ՔՊ-ական կառավարիչ (Ռոմանոս Պետրոսյան-խմբ․) նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին ՀԷՑ-ում 6 մլրդ դրամի ավելացած գումար կա»,- բացատրել է Կարապետյանը։

Նրա տվյալներով՝ 2024-ին գրանցվել էր էլեկտրաէներգիայի մուտք մոտ 5 մլրդ կվտ, որից բնակչության գծով մուտքը կազմել էր 2130 մլրդ կվտ:

Մեսրոպյանի խոսքով՝ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։

«2025-ի հունիսին ներկայացված առաջարկը վերաբերում էր ընդամենը 3,6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտի նվազեցմանը, ինչը սակագնի վրա կազդեր մոտ 0,2 դրամով»,- նշել է նա՝ հավելելով, որ նախկինում ներկայացրած առաջարկների ընդունման դեպքում սակագները կբարձրանային մինչև 3 դրամ։

Ըստ Մեսրոպյանի՝ լրացուցիչ 6 մլրդ դրամ շահույթը չի առնչվում ընկերության աշխատանքի արդյունավետությանը, այլ ձևավորվել է արտադրության և սպառման պլանային ու փաստացի տվյալների տարբերությունից։ Նա նշել է, որ ՀԾԿՀ-ն արդեն սկսել է համակարգի տարեվերջյան վերանայման գործընթացը, զուգահեռ՝ շեշտել, որ ցանկության դեպքում ՀԷՑ-ը կարող է սակագինը նվազեցնել իր շահույթի հաշվին՝ առանց հանձնաժողովի թույլտվության։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքից հետո իշխանությունը նախաձեռնել էր ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց։ Հուլիսին Մեսրոպյանը չէր բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։

Հոկտեմբերի 28-ին Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը, ինչը կարող էր հիմք լինել սակագնի իջեցման համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի հայտարարությունից հետո, ուր նշել էին, որ ՀԷՑ-ի՝ սակագինն իջեցնելու հունիսի 6-ի առաջարկը մերժել են, քանի որ ցանկացել են սակագինը վերանայել տարեվերջին, «Տաշիր Կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+